Նախագահը ցավակցել է Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: “Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ”,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: 




Լրահոս