Ընդհանուր առմամբ, Սահմանադրության նոր նախագիծը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեցին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները:
«Այն, որևէ կերպ չի հակասում եվրոպական ստանդարտներին: Մասնավորապես, մարդու իրավունքների ոլորտին առնչվող հոդվածներն ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին»,– նշեց ներկայացուցիչը:
Հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը հայտնեց, որ նոր Սահմանադրության վերջնական տարբերակի մասին ամփոփիչ գնահատական Վենետիկի հանձնաժողովը կտա հոկտեմբերի վերջին: