Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կառավարություն ձևավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկրի վարչապետ Ահմետ Դավութօղլուին ժամանակավոր կառավարություն ձևավորելու մանդատ է հանձնել, որը կգործի մինչ խորհրդարանական ընտրությունները, ասվում է երկրի նախագահի ադմինիստրացիայի հայտարարության մեջ:

Նախօրեին Էրդողանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին հայտնի է դարձել երկրի ղեկավարի պաշտոնական կայքից:

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունները հնարավոր է տեղի կունենան նոյեմբերի 1-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս