“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ թեկնածուն այսօր ԼՂՀ ճանապարհին կանգ է առել Սյունիքի մարզի Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Քարաշեն, Խնածախ, Տեղ գյուղերում եւ կարճատեւ հանդիպումներ ունեցավ բնակչության հետ, որի թեկնածուի նախընտրական շտաբի՝ նրան ուղեկցող անդամները ընտրախախտումներ են արձանագրեցին Խնածախ և Տեղ գյուղերում:
Մասնավորապես, նշվում է, որ “Խնածախի գյուղապետարանում տեղ էին գտել Սերժ Սարգսյանի քարոզչանյութերը, իսկ Տեղի գյուղապետարանի շենքի պատին փակցված էր ՀՀ նախագահի նույն թեկնածուի ընտրական շտաբի մեծադիր պաստառը”:
Րաֆֆի Հովհաննիսյանը ԼՂՀ մեկնել է պաշտոնական այցով և այնտեղ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ իր ծրագրային դրույթն իրագործելուց առաջ հանդիպելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև է այցելելու Արցախի պաշտպանական բանակի զորամասեր: