«Ժառանգություն» կուսակցության վարչությունը դեռևս չի քննարկել Սահմանադրության նոր նախագիծը: Այսօր Armlur.am-ի հարցին ի պատասխան այս մասին նշեց համանուն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ իրենք սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդաժողով էին անցկացրել և առաջարկություններ ներկայացրել:
«Երեք առաջարկություն էր, համամասնականին անցնելը, խորհրդարանական ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տալը և արտահերթ ընտրություններ: Դրանցից երկուսը փաստորեն ընդունվել են, բայց այստեղ մի նրբություն կա, ընտրակարգում երկու տասնյակից ավելի համամասնական ընտրակարգեր կան և կա այնպիսի տեսակ, որն ավելի մեծամասնական է, քան` բուն մեծամասնականը», – ընդգծեց նա:
Ռուբիկ Հակոբյանը հավելեց, որ այն մարդիկ ովքեր ցանկանում են` Սահմանադրության տեքստը նորմալ մակարդակի բերվի, պետք է պայքարեն: «Միշտ կարելի է կա’մ «այո» ասել, կա’մ «ոչ», երբեք ուշ չէ: Ես կողմ եմ, որպեսզի գնալ քննարկումների», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում