Ջրհեղեղ` վրացական Փոթի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդառատ անձրևների հետևանքով Վրաստանի Փոթի նավահանգիստը ջրի տակ է անցել, ջուրը հեղեղել է քաղաքի կենտրոնական փողոցներն ու տների առաջին հարկերը, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքի բոլոր 7 պոմպակայաններն անխափան աշխատում են, սակայն մեծ քանակի տեղումների պատճառով ջուրը չի կարողացել հոսել: Քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ քաղաքն ամեն անգամ նման խնդիրների առջև է կանգնում հորդառատ անձրևների ժամանակ, այդ իսկ պատճառով էլ ծրագրվում է նոր հավելյալ պոմպակայանների կառուցում՝ ապագայում նման խնդիրներից խուսափելու համար:

Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում  քաղաքապետարանի ներկայացուցիչներից:




Լրահոս