Լոնդոնի «Արսենալ»-ը նախկինի պես մտադիր է մինչ ամառային տրանսֆերային պատուհանի փակումը հզորացնել հարձակման գիծը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լոնդոնյան ակումբը դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու տարբերակը:
Ըդգծվում է, որ «Արսենալ»-ը սկսել է ուշադրություն դարձնել 28-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի վրա այն բանից հետո, երբ «Ռեալ»-ը հրաժարվել էր վաճառել Բենզեմային:
Անգլիական ակումբը ցանկացել էր ձեռք բերեկ Կավանիին դեռ երկու տարի առաջ, երբ նա դեռ հանդես էր գալիս «Նապոլի»-ում, սակայն արդյունքում տեղափոխվեց ՊՍԺ: