Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 61-ամյա Ֆյոդր Ավետիսյանը, վարելով “ԳԱԶ 32 21 32” մակնիշի 02 90 Լ համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի