Իրանը սկսել է նոր թևավոր հրթիռների արտադրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի պաշտպանության նախարարությունը Nasr «օդ-ցամաք» դասի թևավոր հրթիռների սերիական արտադրություն է սկսել:

Nasr-ը՝ թևավոր հրթիռ է, որն ունակ է 35 կմ հեռավորության վրա թիրախներ խոցել:

Հրթիռի արձակման արարողությանը մասնակցել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեգհանը, հայտնում է իրանական IRNA տեղեկատվական գործակալությունը:

Նախարարի խոսքերով՝ Իրանի հրթիռային պոտենցիալի զարգացումը հանդիսանում է երկրի պաշտպանական գերատեսչության գլխավոր ռազմավարությունը:




Լրահոս