Ադրբեջանի տարածած լուրերն ապատեղեկատվություն են. ԼՂՀ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին և, հատկապես երեկ Ադրբեջանի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրերն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծում հայկական ուժերի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների, այն է՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանական բանակը կորուստներ է ունեցել, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Սակայն, միևնույն դեպքում պետք է նկատենք, որ ինչպես երեկ, այնպես էլ վերջին շրջանում հարևան երկրի զինուժի շարքերում իրոք արձանագրվել են մահվան ելքով մի շարք դեպքեր, որոնց իրական պատճառները անհրաժեշտ է բացատրել ոչ թե, ինչպես իրենք են ներկայացնում, հայկական ուժերի նախահարձակ գործողություններով, այլև ադրբեջանական բանակում պարբերաբար տեղ գտնող ոչ կանոնադրական փոխհարաբերություններով և դրանցով պայմանավորված բարձիթողի վիճակով: Այն, որ միայն ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժում արձանագրված կորուստների թիվն, ըստ իրենց մամուլում տեղ գտած տվյալների, արդեն անցել է 10-ի սահմանը, հենց փաստում է վերոնշյալ իրողության մասին:
Իսկ ինչ վերաբերում է Բաքվի պրոպագանդայի կողմից հայկական ուժերին հասցեագրվող անհիմն մեղադրանքներին, ապա կարող ենք հավաստիացնել, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնում հրադադարի ռեժիմի պահպանման պահանջներին և պատասխան գործողությունների են դիմում բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
 




Լրահոս