Ռոնալդուն հրաժարվում է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության առաջին տուրի` Խիխոնի «Սպորտինգ»-ի դեմ  խաղից հետո, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է խաղալ կենտորնական հարձակվողի դիրքում: Այս մասին հայտնում է Sport.es-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նախատեսել է 4-4-2 դասավորությունը և այդ դեպքում կգործի Ռոնալդու – Խեսե հարձակողական զույգը, սակայն Ռոնալդուն մարզիչին հայտնել է, որ ավելի լավ է իրեն զգում հարձակման ձախ թևում:

Հավելենք, որ «Սպորտինգ Խիխոն» – «Ռեալ» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:




Լրահոս