Այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1910 թվականի օգոստոսի 26-ին է ծնվել կաթոլիկ միանձնուհի, հիվանդներին և աղքատներին ծառայող «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր Մայր Թերեզան: Նրա իսկական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու: Նա 1979 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Մայր Թերեզան կաթոլիկ եկեղեցին դասել է երանելիների շարքին:

Թերեզա անունը ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ։

Մայր Թերեզան մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 5-ին:

Նա հայտնի նաև իր մտքերով ու գաղափարներով:

1.Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր.
Միևնույնն է, ներե՛ք նրանց:

2.Եթե Դուք բարություն եք գործել, իսկ մարդիկ մեղադրել են Ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ.
Միևնույնն է, բարություն գործե՛ք:

3.Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ.
Միևնույնն է, ձգտե՛ք հաջողության:

4.Եթե Դուք ազնիվ եք և անկեղծ, մարդիկ կխաբեն Ձեզ.
Միևնույն է, մնացե՛ք ազնիվ ու անկեղծ:

5.Այն, ինչ կառուցել եք տարիներ շարունակ, կարող է ավերվել մեկ ակնթարթում.
Միևնույնն է, շարունակե՛ք կառուցել:

6.Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն.
Միևնույնն է, մնացե՛ք երջանիկ:

7.Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան.
Միևնույնն է, բարիք գործե՛ք:

8.Կարևոր չէ, թե ով և ինչ է խոսում Ձեր մասին.
Պարզապես ժպիտով վերաբերվեք դրան և շարունակեք կատարել Ձեր գործը:

9.Աղոթե՛ք միասին և մնացե՛ք միաբան:

10.Եթե Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է, դա նրանց երբեք չի բավականացնի.
Միևնույնն է, շարունակե՛ք կիսել նրանց հետ լավագույնը:

Ի վերջո Դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև և երբե´ք չի եղել Ձեր և մարդկանց միջև:




Լրահոս