«Իրավունք» թերթը գրում է. «ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում օգոստոսի 9-ին հակառակորդն իր ձեռագրին բնորոշ` հերթական անգամ խախտեց զինադադարը, որի պատճառով թշնամու գնդակը դիպավ ժամկետային զինծառայող Ադիբեկ Հակոբյանի ձախ կողին: Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ հենց նրանից` այցելելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ ապաքինվում է վերինգետաշենցուն հատուկ համարձակություն ունեցող զինվորը:
Անդրադառնալով դեպքի մանրամասներին` մինչ զինակոչվելը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Ադիբեկը, ում ծառայության 15-րդ ամիսն էր լրացել, երկար չցանկացավ խոսել. «Զինակից ընկերներիս հետ խրամատում աշխատանքներ էինք իրականացնում, երբ տեղի ունեցավ դեպքը: Կրակոցը հեռվից է եղել, մարդ չենք տեսել: Հետո էլ իջել եմ դիրքերից, ինձ առաջին օգնություն են ցույց տվել ու տարել Մարտակերտ»:
–Ի՞նչ կասեք առողջական վիճակի մասին:
-Նորմալ է, գնդակը ձախ կողիս էր դիպել: Մարտակերտում վիրահատվել եմ, ու վիրահատությունից արդեն 10 օր է անցել:
-Ընդհանրապես հետ նայելով՝ ի՞նչ եք մտածում տեղի ունեցածի շուրջ:
-Մեր գործն էր, պետք է արվեր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: