Օգոստոսի 26-ին, ժամը 04.01-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Բագրատաշեն-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել Աստրա» մակնիշի KTK 311 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1965 թ. ծնված Մ. Հ.-ը և ուղևոր` 1992 թ. ծնված Ա. Ք.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: