Քաղաքական ուժերն այսօր կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ենթադրվում է, որ այսօր քաղաքական ուժերին կհրավիրեն նախագահական նստավայր` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը մերժել է հանդիպման հրավերը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զանգահարել է իրեն եւ հրավիրել Ս. Սարգսյանի հետ հանդիպման, սակայն ինքը մերժել է: Ըստ Զուրաբյանի՝ Վիգեն Սարգսյանին ասել է. «Մենք շատ լավ հասկանում ենք սահմանադրական այս ամբողջ գործընթացի նպատակը, այդ նպատակը մենք համարում ենք անընդունելի եւ դրա մասին մեր հանրային դիրքորոշումը հայտնել ենք: Եվ մենք վստահ ենք, որ որեւէ խոսակցություն այդ առումով իմաստ չունի, քանի որ այդ նպատակը, միեւնույն է, չի փոխվելու»:

Նախագահական հրավիրված մյուս քաղաքական ուժերի անունները դեռ հայտնի չեն, սակայն ակնհայտ է, որ նրանք բոլորը՝ թե՛ խորհրդարանական կուսակցությունները եւ թե՛ ընտրությունից ընտրություն ի հայտ եկող մարդ- կուսակցություններն անհամբեր սպասում են, թե երբ իրենց նախագահականից կզանգահարեն եւ կհրավիրեն Ս. Սարգսյանի հետ հանդիպում-քննարկման, կամ ավելի ճիշտ կլինի ասել` լուսանկարվելու:




Լրահոս