2015-ի լավագույն ֆիլմերը, որոնք, հնարավոր է, բաց եք թողել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորահայտ ֆիլմերի բազմազանությունից հաճախ գլխապտույտ է առաջանում: AdMe.ru-ն առանձնացրել է այս տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը, որոնք արդեն իսկ հասցրել են երկրպագուների մեծ բանակ, մրցանակներ ձեռք բերել: Առանձնացված ֆիլմերի մեծ մասն Armlur.am-ն արդեն իսկ ներկայացրել է իր ընթերցողների դատին` «Օրվա ֆիլմը» բաժնում: Այս պատկերները բացարձակապես տարբեր ժանրերով են նկարահանված, սակայն նրանց միավորում է մեկ բան` նրանք առանձնահատուկ են:

«Վայրի կինը/ Дикая»

 

«Ադալինի դարը / Век Адалин»

«Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը / Мстители: Эра Альтрона»

«Ամեն ինչի տեսությունը / Вселенная Стивена Хокинга»

Սյուժեի հիմքում հիանալի տիեզերագետ Ստիվեն Հոուքինգի և նրա կնոջ` Ջեյնի հարաբերություններն են: Ստիվենը երիտասարդ տարիքում ծանր վնասվածք է ստանում և սկսում տառապել «Լու Գերիգի» հիվանդությամբ: Նրա վիճակը գնալով վատանում է: Հուզիչ մելոդրաման անտարբեր չի թողնի ոչ ոքի և կստիպի հավատալ, որ լավն ու դրականը գոյություն ունեն:

«Վայրի պատմություններ/ Дикие истории»

«Լրտեսը / Шпион»

Սյուզան Կուպերն ամբողջ կյանքում երազել է դառնալ գաղտնի գործակալ և նույնիսկ աշխատել է ԿՀՎ-ում: Սակայն, ամենացածր պաշտոնից ավելիին հասնել նրան չհաջողվեց: Նա շարունակում է հավատալ, որ կստանա իր հնարավորությունը, և շուտով ճակատագիրը նրան հնարավորություն է ընձեռում:

«Բըրդմեն / Бёрдмэн»  (Տարվա օսկարակիր ֆիլմ)

Սյուժեի կենտրոնում նախկին դերասանն է, ով ժամանակին հայտնի ֆիլմերից մեկում կատարել է բըրդմենի (մարդ-թռչուն) դերը: Եվ ահա, նախկին կինոաստղը որոշում է նկարահանվել նոր բրոդվեյան ժապավենում` իր նախկին փառքը, փայլն ու մեծությունը վերադարձնելու ակնկալիքով:

«Խենթ Մաքսը: Զայրույթի ճանապարհը / Безумный Макс: Дорога ярости» 

Անհանգիստ անցյալի ուրվականների կողմից հետապնդվող Մաքսը վստահ է, որ կյանքն ապահովելու լավագույն տարբերակը միայնակ մնալն է: Չնայած դրան` նա միանում է ապստամբներին, ովքեր փախչում էին անապատով` Ֆուրիոսի գլխավորությամբ:

«U.N.C.L.E. գործակալները/Агенты А.Н.К.Л.»

Գայա Ռիչիի նոր ֆիլմը 1960-ականների նույնանուն սերիալի վերականգնված տարբերակն է, որում կարելի է տեսնել ՆԳՆ-ի ԱԱԾ-ի գործակալների տարբերությունները: Իրավիճակի թելադրանքով բավականին բարդ գործի շրջանակներում այդ երկուսը դառնում են թիմակիցներ: Արդյունքում ստացվել է ազդեցիկ պատկեր` լրտեսական փայլուն խաղերով, դրանցով համեմված մթնոլորտով և սյուժետային հիանալի վայրիվերումներով:

«Գլուխկոտրուկ/ Головоломка»

Ընտրանու շարքին արժանի տեղ է զբաղեցրել այս զարմանալի մուլտֆիլմը, որն ունակ է դիպչելու ցանկացած մեծահասակի սրտին: Պատկերի կենտրոնում 11-ամյա դպրոցական Ռայլին է և նրա էմոցիաները` Ուրախություն, Տխրություն, Զայրույթ, Վախ և Պոռթկում, որոնք ապրում են նրա գլխում և օգնում լուծել խնդիրները:




Լրահոս