Նախագահի և կուսակցությունների հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին. կուսակցություններին արդեն զգուշացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր նախագահական նստավայրում քաղաքական ուժերը պետք է հանդիպեն ՀՀ նախագահին և քննարկեն Սահմանադրական փոփոխությունների հարցը:

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ հանդիպումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին, և կուսակցություններին արդեն զգուշացրել են` հանդիպումն այսօր տեղի է ունենալու:

Մեր տեղեկությունների համաձայն` այդ հանդիպմանը մասնակցելու են նաև ՕԵԿ խմբակցության անդամները, ովքեր տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարում էին, որ նախագիծն ընդունելու չէ, և հանդիպման չեն գնա:

Մեր աղբյուրները նաև հայտնում են, որ ՕԵԿ-ն արդեն իր համաձայնությունը տվել է, այժմ համակարգում են կուսակցությունների հետ հանդիպումների ժամանակացույցը:




Լրահոս