Պակիստանը մտադրված է ԵՏՄ հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը խթանելու է տնտեսական համագործակցությունը: «Экспресс-К» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը, ով պաշտոնական այցով Աստանայում է գտնվում:

«Պակիստանը ցանկանում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել: Դա կնպաստի ԵՏՄ ու Պակիստանի բիզնես ոլորտի հետ համագործակցությանը: Ղազախստանը, լինելով այդ միության ակտիվ անդամ, կարող է չափազանց օգտակար լինել Ազատ առևտրի մասին համագործակցության աջակցությանը»,- նշել է նա:

Բացի այդ, նրա կարծիքով՝ ղազախստանա-պակիստանյան ապրանքաշրջանառության աճի վրա դրական կազդի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցությունը:




Լրահոս