Հոնդուրասից 16-ամյա Նեյսի Պերեզն անսպասելիորեն ճչացել է սեփական հուղարկավորության ժամանակ: Սգացող հարազատները, ովքեր տանում էին աղջկա դագաղը, սարսափից ապուշ են կտրել: Հանգուցյալն անգամ կոտրել է պատուհանը, որը տեղադրված է եղել դագաղի վրա: Հարազատները փորձել են աղջկան կյանքի կոչել ու բժիշկ կանչել: Սակայն բժիշկներին չի հաջողվել կենդանացնել հանգուցյալին. հայտնում է Metro-ն:
Ստորև հրապարակված կադրերում ֆիքսված է, թե ինչպես են իրենց աչքերին չհավատացող հարազաները փորձում կյանքի կոչել, սակայն դա նրանց չի հաջողվում: