Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ընդհանուր առմամբ, վերաբերում է մեր նախագծի համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Ես այնտեղ դեռևս անելանելի բաներ չեմ տեսնում: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
«Շատ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել և հանձնաժողովի անդամները լսել են տարաբնույթ կարծիքներ և պատասխանում են այնպիսի հարցերի, որոնք նույնիսկ իրենց իրավասությունից դուրս է», – նշեց Նիկոյանը:
Անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի շուրջ լայն կոնսոլիդացիայի հնարավորությանը, Նիկոյանը նշեց, որ որևէ հասարակությունում մի հարցի նկատմամբ 100 տոկոսանոց կոնսոլիդացիա չի կարող լինել: