Սաուդյան Արաբիան միլիարդներով կրճատում է երկրի բյուջեի ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայի կառավարությունը ծրագրում է կրճատել 2016 թ բյուջեի ծախսերը միլիարդ դոլարներով՝ «սև ոսկու» արժեքի անկման պատճառով:

Փողերի տնտեսման նպատակով երկրի իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում ծախսերի վերանայման շուրջ ու կարող են հետաձգել կամ կրճատել որոշ ենթակառուցվածքային նախագծեր, հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:

Մասնավորապես դիտարկվում է ներդրումային ծախսերը 10 ու ավելի տոկոսով կրճատելու հարցը, որն այս տարի կազմում է շուրջ 102 մլրդ դոլար:

Միջազգային արժույթի հիմնադրամի տվյալներով՝ արաբական աշխարհի խոշորագույն տնտեսությունն այս տարի շուրջ 20%  պակասուրդ կունենա




Լրահոս