ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ news.am-ի

Երեկ ՀՀ նախագահի նստավայրից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանին ոստիկանները բաժին են բերման ենթարկել: Պատճառն այն է, որ Գեւորգ Սաֆարյանը «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը դատապարտող բողոքի ակցիայի ժամանակ նախագահական նստավարի մոտ շատ կոշտ ելույթ է ունեցել, որից հետո ձվեր շպրտել նախագահական նստավարի առջեւ: Ավելի ուշ Գ. Սաֆարյանին ազատ արձակեցին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքում կարող է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածվել առանց դատարան դիմելու:

Նորայր Խաչատրյան (49 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Խաչատրյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատաuխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի uեփականություն հանձնելու, եթե դա նախատեuված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մաuին: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 249 հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գրավառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության ցանկացած քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս միակողմանի ծնողազուրկ է եւ ստանում է թոշակ: Նշեմ, որ նա ուսանող է: Հունիսին լրացել է նրա 18 տարին, որից հետո նրա թոշակը կտրեցին: Երբ դիմեցի տարածքային սոցապ ծառայությանը եւ տեղեկանք ներկայացրի, այնտեղից պատասխանեցին, որ սեպտեմբերից կվերակագնեն աղջկաս թոշակը: Հիմա խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ 2 ամսվա թոշակ աղջիկս չի ստանալու: Արդյո՞ք դա օրինական է:

Լաուրա Հարությունյան (51 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի 18 տարին չլրացած երեխային: Ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում մինչեւ ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչեւ նրա 23 տարին լրանալը: Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ մասի համաձայն՝ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է:
Նույն հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է 18 տարին լրացած անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
շարունակելի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2014 թվականին գրանցվել են միայնակ մոր 34 երեխաներ:




Լրահոս