Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Սուրիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Միջին Ասիայից  քրեական աշխարհում Սուրիկ մականվամբ հայտնի «օրենքով գողը». գրում է rosbalt.ru-ն:

Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից, ձերբակալվածի անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել ու առգրավվել է թմրանյութ: Սույն փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տղամարդը ձերբակալվել է ՌԴ ՔՕ 91-րդ հոդվածի հատկանիշներով:

Այժմ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում, որոնք ուղղված են այլ հանցագործություններում ձերբակալվածի առնչության բացահայտմանը:




Լրահոս