![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/1398029052_fabiu-koentrau.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն հստակ որոշել է լքել ակումբը: Պորտուգալացին արդեն ստացել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի համաձայնությունը: Ընդ որում, մադրիդցիների ղեկավարությունը չի պատրաստվում նրան փոխարինող ձեռք բերել:
Կոենտրաուի համար նախնական տարբերակ հանդիսանում էր ՊՍԺ-ն, սակայն նրանք կարողացան իրականացնել Լևեն Կուրզավայի տրանսֆերը: Այդ կերպ, 27-ամյա պաշտպանը պետք է ընտրություն կատարի «Մոնակո»-ի և «Ինտեր»-ի միջև: Այս ակումբներից յուրաքանչյուրը պատրաստ է Կոենտրաուին վճարել 3,5 մլն եվրո աշխատավարձ: Իսպանական ակումբը պատրաստ է Կոենտրաուին բաց թողնել 15 մլն եվրոյի դիմաց: