Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը գովազդում է հայկական սերիալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր համայնքում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպման ժամանակ հերթական “կիքսն” է գրանցվել: Քաղաքացիներից մեկը նրան հարց է տվել, թե ընտրվելու դեպքում ինչ է պատրաստվում անել` եթերն անորակ հեռուստասերիալներից մաքրելու ուղղությամբ: “5 տարի առաջ եթերում մեքսիկական ու բրազիլական հեռուստասերիալներ էին, հիմա` հայկական: Ի՞նչ եք կարծում` ավելի լավ է հայկական սերիալները նայել, թե՞ մեքսիկական ու բրազիլական”,-հարցրել է Ս. Սարգսյանը: Հարցը դահլիճում աշխուժություն է առաջացրել, որին քաղաքացիներից մեկը տեղից պատասխանել է` “մեքսիկական ու բրազիլական”: Ս. Սարգսյանը մի պահ կանգ է առել այնուհետև ասել է, թե հայկական սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն, նա խորհուրդ է տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով, որտեղ կարելի է հանդիպել արտասահմանյան մեքենաների: Ըստ նրա` այդ մեքենաները դերասաններինն են, որոնք կարողացել են գնել սերիալներում նկարահանվելու արդյունքում: “Փաստորեն, Ս. Սարգսյանը փոխանակ ամաչի, որ մշակութային օջախ համարվող թատրոններում հայտնի դերասանները ցածր են վարձատրվում ու ստիպված անորակ սերիալներում նկարահանվում, հակառակը` գովազդում է եթերային աղբը: Բրավո”,- եզրափակում է թերթը:

Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս