Խավյեր Մասկերանոն ցանկանում է մարզիչ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն խոստովանել է, որ հետագայում ցանկանում է մարզիչ դառնալ, ինչպես նաև անդրադարձել է խաղադաշտում իր խաղացած դիրքին: Նշենք, որ նա ի սկզբանե խաղում էր կիսապաշտպանական դիրքում, սակայն կատալոնական ակումբում սկսել էր խաղալ պաշտպանության կենտրոնում:

«Ես հետագայում մարզիչ կդառնայի: Մինչ դու ֆուտբոլիստ ես, ամեն ինչ այդքան դժվար չի թվում, բայց աշխատանք սկսելու ժամանակ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ես ցանկանում եմ փոխանցել այն, ինչ ինձ սովորեցրել են մարզիչները:

Իմ դիրքը խաղադաշտո՞ւմ: Ինչ-որ մի պահ կատալոնական ակումբի բոլոր պաշտպանները վնասվածք ստացան, և Գվարդիոլան ինձ փորձեց պաշտպանությունում, և նրան դուր եկավ այն, ինչ նա տեսավ», –  Radio Metro-ն մեջբերում է 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերը:




Լրահոս