![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/E467F8D0-7839-4078-AD32-973B4C2842D1_w640_r1_s.jpg)
Այսօր երեկոյան նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսվում է, որ այցի շրջանակներում Ստոլտենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությանը:
«Կխոսենք այն բոլոր հարցերի մասին, որոնք անհանգստացնում են ժողովրդին»,- այսօր կայացած արտահերթ բրիֆինգի ժամանակ հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին՝ մեկնաբանելով գլխավոր քարտուղարի այցը Վրաստան. գրում է «Գրուզիա-օնլայն»-ը:
Չիաբերաշվիլիի խոսքերով՝ միջազգային հանրությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի օկուպացված տարածքներին և այդ ուղղությամբ Ռուսաստանի ձեռնարկած քայլերին: