Բնապահպանության նախարարը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ։

Բնապահպանության նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակությանն ընդունել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ այցելությունը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Ղարաբաղի միջև բնապահպանական ոլորտում համագործակցությունն ավելի սերտացնելու համար։




Լրահոս