Էրդողանն ակնկալում է, որ արտահերթ ընտրությունները կլուծեն երկրում քաղաքական անորոշությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում քաղաքական անորոշության խնդիրը, որը հարուցվել է հուլիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքում, պետք է լուծվի նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Հուսով եմ, որ խնդիրները, որոնց ճանապարհը բացել են հունիսի 7-ի ընտրությունները, կլուծվեն նոյեմբերի 1-ին: Այդ օրը ընտրություն կկատարվի կայունության կամ անկայունության օգտին: Բոլոր կուսակցություններին հաջողություն եմ ցանկանում: Եթե դրանց արդյունքը դառնա կայուն կառավարություն ձևավորելը, ապա 2016 թ մենք ոտք կդնենք մեծ բարոյական վերելքով»,- հայտարարել է Էրդողանը՝ տեղի ինքնակառավարման մարմինների հետ հանդիպման ժամանակ:

Հավելենք, որ Թուրքիայում Սահմանադրոսւթյամբ սահմանված կարգով կոալիցիա չձևավորելու դեպքում արտահերթ ընտրություններ անցկացվում են առաջին անգամ:




Լրահոս