Հրապարակ. Փետրվարի վերջին նախատեսվում է վարչապետի այցը Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակ”-ի տեղեկություններով` փետրվարի վերջին-մարտի սկզբին նախատեսվում է Տիգրան Սարգսյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է Դմիտրի Մեդվեդևի հետ: Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել Տիգրան Սարգսյանից: “Այդպիսի այց, այո, կա: Նմանատիպ հանդիպումները պլանավորվում և իրականացվում են մեր դիվանագիտական կորպուսի միջոցով, այս պահին ընթանում է այցի նախապատրաստական փուլըե: Օրակարգը ճշտվա՞ծ է: “Բնականաբար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը միշտ էլ հարուստ է տնտեսական հարցերով, որոնք էլ ընդգրկված են հանդիպման օրակարգումե: “Հրապարակի” հիշեցմամբ` այցը, փաստորեն, լինելու է ընտրություններից անմիջապես, ինչպես նաև վերջերս Տիգրան Սարգսյանի` Մաքսային միության մասին արած հայտարարություններից հետո, ինչն էլ բավականին “հետաքրքիր”, եթե չասենք` ինտրիգային է դարձնում այցը:




Լրահոս