Գերմանիայում ցնցոտիավոր ծերունին աղբամանում 12 000 եվրո է հայտնաբերել ու հանձնել ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Վուպերթալ քաղաքից 87-ամյա թոշակառուն կարող էր մեկ րոպեում հարստանալ, սակայն խիստ դաստիարակությունն ու բնատուր ազնվությունը խանգարել են նրան դա անել: Անանուն տղամարդը աղբամանում շշեր է փնտրել, սակայն գտել է 12 հազար եվրո: Այդ գումարն իրեն պահել Գերմանացին չի համարձակվել, գրում է Bild-ը:

Վուպերթալի ոստիկանության ներկայացուցիչները ցնցվել են, երբ ոստիկանական տեղամասի մուտքի մոտ երեք ծրար փողով հայտնվել է ցնցոտիավոր ծերունին: Գերմանացու խոսքով՝ նա 12 հազար եվրոն հայտնաբերել է աղբամաններից մեկում: Թոշակառուն հայտարարել է, որ իր մտքով անգամ չի անցել այդ փողերն իրեն պահել:

 




Լրահոս