Այսօր ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի ծննդյան օրն է: Նա ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Իր մանկությունից մեծանուն գրողը հետագայում տխուր հուշեր է պատմում, քանի որ նա դեռ մանկուց զգացել է քաղցը, անապահով կյանքի դառնությունները, որը ստիպել է աշխատանք որոնել։ Պատանի Դրայզերը եղել է լրագրավաճառ, սևագործ բանվոր, սպիտակեղենը լվացքատուն տանող, ճաշարանի հավաքարար և այլն։ Բոլոր տեղերից նրան հեռացրին և երիտասարդը ստիպված էր նորից ձեռնարկատերերի դռները ծեծել։

Դրայզերը կանոնավոր կրթություն չի ստացել։ Սկզբնական կրթությունն ստացել է կաթոլիկ դպրոցում, որը անվանի գրողը համարում է զուր կորցրած ժամանակ։ 1888 թվականին ընդունվում է Բլումինգտոնի համալսարան, որտեղ սովորում է մի տարի։ Այդտեղ է սկսվում նրա բուռն հետաքրքրությունը դեպի գրականությունը։ Համալսարանում նա առաջին անգամ ծանոթացավ ու ոգեշնչվեց Լև Տոլստոյի գրվածքներով և առաջին անգամ է միտք հղանում լինել հռչակավոր գրող նման Տոլստոյին, գրել այնպես, որ ամբողջ աշխարհը լսի։

1892 թվականից սկսում է աշխատել «Չիկագո դեյլ Գլոբ» թերեում որպես լրագիր։ Այնուհետև աշխատում է տարբեր քաղաքների թերթերում և զանազանան ամսագրերում, վարում է տարբեր պաշտոններ՝ լրաբեր, ակնարկագիր, խմբագիր, բաժնի վարիչ։ Այդ ընթացքում նա ավելի լավ է ծանոթանում գրական, քաղաքական գործիչների հետ, տարբեր խավերի և բնագավառի մարդկանց հետ։ Սակայն մոտիկից ծանոթանալով լրագրական աշխարհին, հասկանալով իրական ճշմարտության և լրագրի ճշմարտության տարբերությունը, շատ ընդհարումներ է ունենում պետերի և պաշտոնական տնօրենների հետ, որը իր ռեալիստական էությանը չէր համապատասխանում։ Շուտով նա անցնում է գեղարվեստական ակնարկի և պատմվածքների ժանրին։

Դրայզերի տաղանդի փայլը միանգամից շողաց իր առաջին վեպում՝ «Քույր Քերրի»-ում (1900), որը մեծ համբավ ստեղծեց նրա անվան շուրջ։ Այդ նոր վեպը բերում էր յուրահատուկ ռեալիստական ոճ, դրա հետ մեկ տեղ նուրբ մոտիվացիա։




Լրահոս