
«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնվել է Թուրինի «Յուվենտուս»-ի տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում:
Իտալական ակումբն այսկերպ ցանկանում է ուժեղացնել «Բավարիա» տեղափոխված Արթուրո Վիդալի դիրքի բացը: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Նասրին 3 անգամ փոխարինման է մտել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: