Արծվիկ Մինասյանը նեղացել է հարազատ կուսակցությունից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ նախագահական նստավայրում սկսվեց Սերժ Սարգսյանի եւ քաղաքական ուժերի մասնակցությամբ հերթական ֆոտոսեսիան: Սերժ Սարգսյանի հետ նկարվելու նպատակով նախագահական էին գնացել ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչները: Այդ  կուսակցություններից ՀՅԴ-ի կազմում, ի տարբերություն նախորդ` մարտյան այցելության, նշանակալի մի փոփոխություն էր տեղի ունեցել. հանդիպմանը ներկա չէր դաշնակցական պատգամավոր  Արծվիկ Մինասյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մինասյանը վերջին շրջանում գրեթե չի շփվում ՀՅԴ ղեկավարության հետ: Բանն այն է, որ ի սկզբանե որոշված է եղել, որ երբ ՀՅԴ-ին պորտֆելներ տրվեն, դրանցից մեկը պետք է բաժին հասներ հենց Մինասյանին: Սակայն վերջերս նրան տեղեկացրել են, որ ինքը մնալու ԱԺ-ում, քանի որ այնտեղ ուրիշ «խոսացող» չկա: Արդյունքում, Մինասյանն էլ սկսել է չխոսել եւ լրագրողների բոլոր հարցերին պատասխանում է. «Դիմե՛ք ընկեր Արմենին կամ ընկեր Աղվանին»: Մինասյանին նեղացրել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս