Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել օրինախախտ երեք քննիչների. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը նկատողություն է հայտարարել կոմիտեի երեք քննիչների: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառը եղել է քրեական դատավարության նորմերի խախտումը: Ասել է թե՝ քննիչներն իրենց վարույթներում քննվող գործերով ձգձգել են քննչական կամ դատավարական գործողություններ իրականացնելու գործընթացը, ինչի մասին հայտնի է դարձել ղեկավարությանը, եւ նրանց համար դարձել է ճակատագրական: Նշանակվել է ծառայողական քննություն, ինչին հաջորդել են կարգապահական տույժերը: Տեղեկացնենք, որ նկատողության ենթարկված քննիչները տարբեր քննչական բաժիններից են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս