Armenian text to speach

Քսան զորակոչիկ կեղծ ախտորոշումներով ազատվել է զինծառայությունից. հինգ պաշտոնյա կալանավորվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան: Հիշեցնենք, որ վերջիններս 2014թ հուլիսին կալանավորվել էին եւ մեղադրվում են կեղծ ախտորոշումներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախաքննության արդյունքներով վերը թվարկված պաշտոնյաները մեղադրվում են շուրջ 20-ից ավել զորակոչիկների կեղծ վկայականներ տրամադրելու եւ  դիմացը կաշառք ստանալու մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս