Թայլանդի ոստիկանությունը ստուգում է Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր մեղադրվում են Բանգկոկում օգոստոսի 17-ին 20 մարդու կյանք խլած ահաբեկչության մեջ: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Nation թերթի տվյալներով` իրավապահներն ուսումնասիրում են Թուրքիայի 20 քաղաքացիների տվյալները, ովքեր Թայլանդ են ժամանել թագավորության մայրաքաղաքում պայթյուններից երկու շաբաթ առաջ:
Այն վարկածի մասին, որ ահաբեկչությունների հետևում կանգնած են «Գորշ գայլեր» թուրքական ուլտրաաջ ազգայնական կազմակերպության զինյալները, ավելի վաղ հայտարարել էր «Ջեյն տեղեկատվական խմբի» վերլուծաբան Էնթոնի Դևիսը: