Փետրվարի 7-ին, ժամը 20.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 24-ամյա Սիրանույշ Սարգսյանի դիակը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.45-ի սահմաններում, անհայտ անձը “Նիսան-Տիդա” մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել Ս. Սարգսյանին, ով տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Մահացու վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկան ու դիմել փախուստի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ