Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, ովքեր մեղադրվում են Տյանցզինի վտանգավոր նյութերի պահեստում 139 մարդու կյանք խլած պայթյունների մեջ. հայտնում է «Սինհուա» գործակալությունը` հղում կատարելով ՉԺՀ հանրային անվտանգության նախարարությանը:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն` ձերբակալվածների թվում է Ruihai Logistics ընկերության կառավարման խորհրդի նախագահ Յույ Սյուեվեյը, ում պատկանել է պահեստը, ընկերության փոխնախագահ Դուն Շեսյուանը ու երեք մենենջերները:
Հիշեցնենք, որ Տյանցզինում արտակարգ իրավիճակը գրանցվել էր օգոստոսի 12-ին: Առաջին պայթյունին, որի հզորությունը գնահատվում էր 3 տոննա տրոտիլ, հետևել է մի քանի նոր պայթյուն, որոնցից ամենախոշորի հզորությունը կազմել է 21 տոննա տրոտիլ: Զոհվել է 139 մարդ, ևս 34 մարդ անհետ կորած է համարվում: