Պտղնիում սպանել են 34-ամյա տղամարդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հերթական սպանության դեպքն է գրանցվել: Կրծքավանդակին ստացված հրազենային վնասվածքից մահացել է Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանը:

Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ կյանքը փրկել չի հաջողվել: Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, դեպքի մանրամասներն ու դրդապատճառները դեռևս անհայտ են:

Լուսանկարը` Shamshyan.com




Լրահոս