Իսպանական El Mundo պարբերականն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց տեսակետը կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Նեյմարին 190 մլն եվրոյով վաճառելու վերաբերյալ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հենց այդպիսի գումար է առաջարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների 82 տոկոսը բացասական պատասխան է տվել: Կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն իր հերթին ընդգծել է, որ ակումբը Նեյմարին տրանսֆերի չի հանի, և ցանկանում են, որ իր կարիերան ավարտի հենց կատալոնական ակումբում: