Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այս նիստում, ի վերջո, պետք է որոշվի, թե ով է նշանակվելու ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում:
Ըստ ՀՀԿ-ականների՝ Սերժ Սարգսյանն այդ հարցում արդեն որոշում ունի, սակայն դրա մասին կտեղեկացնի ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ:
Երեկ Armlur.am-ը հայտնել էր, որ հանրապետականները մասնավոր զրույցներում ասում էին, որ երկու թեկնածություն է դիտարկվում` ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի:
Արփինե Հովհաննիսյանի «տակը փորողներ» շատ կան: