Ֆրանսիացի գիտնականները հետազոտություններ են կատարել, որպեսզի պարզեն, թե եվրոպական որ երկրում են ապրում ամենաառողջ մարդիկ: Առաջատարն այս ցուցակում Շվեդիան է, որտեղ մարդիկ ապրում են միջինը 71,7 տարի: Երկրորդը՝ Մալթան է, որտեղ տղամարդկանց կյանքի տեւողությունը 70,2 տարի է, իսկ կանանցը՝ 71,6 տարի: Երրորդ տեղում Հունաստանն է, որտեղ տղամարդիկ ապրում են միջինը 66,4 տարի, իսկ կանայք՝ 67,6 տարի: Այնուհետեւ գալիս են Կիպրոսը, Իսպանիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան եւ Գերմանիան:
ԱՄԵՆԱԱՌՈՂՋ ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ