Սիսիանի քաղաքապետը հերքում է` Սուրիկ Խաչատրյանի հետ միջադեպ չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը հայտնել էր, որ օրերս բավականին ուշագրավ իրավիճակ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Մասնավորապես, քաղաքապետը ստիպված է եղել բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, որն անակնկալի է բերել վերջինիս և նրան օգնության են հասնում թիկնապահները, իսկ Հակոբջանյանն էլ վնասվածքներ է ստանում:

Ինչպես և սպասելի էր, կողմերը լրատվամիջոցների հետ զրույցում հերքում են բախման և ծեծկռտուքի մասին տեղեկությունները: Օրինակ` քաղաքապետը հաստատում է, որ մարզպետը եղել է քաղաքապետարանում, իրենք զրուցել են, բայց միջադեպի մասին տեղեկությունները հերքում է` հավելելով, որ ջերմ են բաժանվել:

Հավելենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` վիճաբանությունը, իբրև թե, ծագել է Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի՝ վարչապետին ուղղված գրության պատճառով:




Լրահոս