Կառավարությունն ընկերություններ կլուծարի. ում բաժին կհասնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչությունը երկուշաբթի կայանալիք կառավարության նիստում կներկայացնի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Մարտունու գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան»-ի և «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան»-ի լուծարման մասին նախագիծը:

Ըստ անշարժ գույքի կառավարման վարչության՝ տարիների ընթացքում համապատասխան վերանորոգման աշխատանքներ չիրականացնելու հետևանքով ներկայումս ընկերություններին պատկանող շենքերն ու շինությունները գտնվում են անմխիթար վիճակում եւ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Ի դեպ, «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման կայան»-ի շենքերի ընդհանուր մակերեսը 3 հազար 546,2 քմ է, իսկ զբաղեցրած տարածքի մակերեսը 2,8 հեկտար: Իսկ թե ում, ի վերջո, բաժին կհասնի այդ անշարժ գույքը, դժվար չէ կռահել: Հիշեցնենք, որ Մխչյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է:




Լրահոս