Ադրբեջանը վերահսկելու է երկրում սոցկայքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կարտոնագրի համացանցային մեսենջերների (Viber, WhatsApp, Skype և այլն) ու սոցկայքերի գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, գրում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:

Աբասովի խոսքով` նշված ընկերությունների հետ բանակցություններն արդեն սկսվել են: Ըստ նրա`այդ ընկերություններից շատերը նույնիսկ դրական են գնահատել Ադրբեջանի սույն նախաձեռնությունը:

Ինչպես ասել է Աբբասովը, ներկայում նախարարությունն արդեն բանակցություններ է վարում Viber, WhatsApp, Skype և մի շարք սոցկայքերի հետ:
Ադրբեջանական կողմը արդարանում է`  նշելով, որ նման պրակտիկան կիրառվում է ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև մի շարք Եվրոպական երկրներում:




Լրահոս