Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն մինչ իսպանական «Սևիլիա» տեղափոխվելը հրաժեշտի հանդիպում է ունեցել ակումբակիցների հետ: Ավելի վաղ նշվում էր, որ Լյորենտեն իտալական ակումբի թույլտվությամբ արդեն բուժզննում է անցել իսպանական ակումբում:
«Շատ մեծ հաճույք էր վերջին երկու տարում խաղալ «Յուվենտուս»-ում: Շնորհակալ եմ բոլորին վստահության և աջակցության համար», – գրել է Լյորենտեն թվիթերի իր էջում:
2014/15թթ. Լյորենտեն Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: