28-ամյա երիտասարդին դանակահարել է ու դիմել փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախօրեին Կողբացի փողոցում ավտովթար է տեղի ունեցել:
Սակայն ուշագրավն այն է, որ ավտովթարի ժամանակ ուղեւորները մարմնական վնասվածքներ չեն ստացել, սակայն այդ պատճառով միմյանց հետ վիճաբանել են, որն ավարտվել է ծեծկռտուքով, այնուհետեւ դանակահարությամբ: 
Կեսգիշերին մոտ 28-ամյա երիտասարդին որովայնի շրջանում կտրած ծակած վնասվածքներով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Իսկ նրան դանակահարողը դիմել է փախուստի:  Ոստիկանությունից HayNews .am-ի թղթակցին հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։




Լրահոս