2013 թ. փետրվարի 6-ին, ժամը 09.45-ից մինչև ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը բնակարանի դուռը բացելով՝ ապօրինի մուտք է գործել “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի” Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գ.-ին պատկանող Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի 16 շենքի 45 բնակարան և գաղտնի հափշտակել 300.000 դրամ արժողությամբ “ԴԵԼ” նոթբուք համակարգիչ: Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում գողությունը կատարելու կասկածանքով փետրվարի 7-ին ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել Վանաձորի Ռուսթավի փողոցի 8 շենքի 10 բնակարանի բնակիչ, 1976 թ. ծնված Արեն Ղ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ: Արեն Ղ.-ն ձերբակալված է: Հափշտակված համակարգիչն առգրավված է: Նախաքննությունը շարունակվում է: