ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ parliament.am-ի

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով խորհրդարան է այցելել դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Գալուստ Սահակյանը, դրական գնահատելով դեսպան Կուխտայի դիվանագիտական գործունեությունը Հայաստանում, շնորհակալություն է հայտնել հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման եւ արդյունավետ համագործակցության համար:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը ցանկանում է ընդունվել հայաստանյան բուհ եւ ունի այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի ՀՀ բուհ: Նշեմ, որ նա չունի ՀՀ քաղաքացիություն:

Ալլա Մարգարյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարգարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ցանկանում են ընդհանուր հիմունքներով սովորել Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչություն պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
ա) հարցաթերթիկ,
բ) դիմում՝ հասցեագրված ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, որի մեջ պետք է նշվի ընտրած մասնագիտությունը,
գ) ինքնակենսագրություն,
դ) նոտարի կողմից հաստատված կրթության վկայականի պատճենը՝ նշելով ուսումնասիրված առարկաները եւ հանձնված պետական քննությունների գնահատականները (նիշերը),
ե) բժշկական եզրակացություն, որը վկայում է այն մասին, որ անձը չունի բժշկական հակացուցումներ Հայաստանի կլիմայական պայմաններում բնակվելու եւ համապատասխան ուսումնական հաստատությունում սովորելու համար, ինչպես նաեւ ընդհանուր առողջական վիճակի, պաթոլոգիաների եւ ՁԻԱՀ-ի մասին,
զ) նոտարի կողմից հաստատված անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
է) լուսանկար (3×4 չափի` 6 հատ):
4-րդ եւ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը վավերացվում են տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից եւ լեգալացվում են տվյալ պետության արտաքին գործերի նախարարությունում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նախապատրաստական ֆակուլտետում օտարերկրացիներն ուսումնասիրում են հայոց եւ այլ լեզուներ՝ հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն եւ ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաները (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն եւ այլն): Ի դեպ, նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու ընթացքում օտարերկրացիները ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ովքե՞ր կարող են ստանալ գործազուրկի կարգավիճակ: Ո՞ւմ է տրվում այն:

Մանուշակ Հայրապետյան (49 տարեկան, տնային տնտեսուհի, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գործազուրկը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրողն է, ով զբաղված չէ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որեւէ տեuակով, աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային ու տարածքային կենտրոններում, պատրաuտակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Գործազուրկի կարգավիճակը տրվում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային oրվա ընթացքում: («Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդված, 9-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պաշտոնական թվերի համաձայն՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ աշխատանք է փնտրում 85.500 ՀՀ քաղաքացի, որոնցից 58.100-ը կանայք են, 20.900-ը` տղամարդ: Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 87%-ը կամ 74.400: Ի դեպ, շարունակվում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների 70,4%-ը:




Լրահոս